National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.02.2022
Սեյրան Օհանյանը հանդիպել է ԵՄ-ում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայում արտակարգ եւ լիազոր դեսպան դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ
1 / 4

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փետրվարի 28-ին հանդիպել է Եվրոպական միությունում եւ Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆան Դիոնի գլխավորած պատվիրակության հետ:

Դեսպան Ստեֆան Դիոնը նշել է, որ Կանադայի խորհրդարանի աջակցությամբ Հայաստանի խորհրդարանում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որը միտված է լինելու խորհրդարանի ժողովրդավարության բարձրացմանն ու ավելի ապահով երկիր ունենալուն: Ծրագրի նպատակներից է ունենալ այնպիսի աշխատակազմ, որը կլինի ոչ կուսակցական եւ կծառայի  թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության  շահերին: Նշվել է, որ այս կապակցությամբ նախապես իրականացվել են հետազոտական աշխատանքներ:

Դեսպանը հետաքրքրվել է,  թե ի՞նչ կարծիք ունի «Հայաստան» խմբակցությունը ծրագիրն առաջիկա հինգ տարում իրականացնելու վերաբերյալ:

Խմբակցության ղեկավարը դրական է գնահատել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք  ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:  Նա կարեւորել է աշխատանքի երկարամյա  փորձ ունեցող աշխատակիցների ներկայությունը խորհրդարանում,    մատնանշել նաեւ իր նկատած խնդիրները,  որոնք  խոչընդոտում են  ժողովրդավարությանը:

Սեյրան Օհանյանը կարեւորել է Կանադայի, Եվրամիության, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ Հայաստանի երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ դրանց հիմքում ժողովրդավարությունն է, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, խաղաղությունը եւ այլ հարցեր:

Անդրադառնալով  Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած  44-օրյա պատերազմի հետեւանքներին՝ խմբակցության ղեկավարը կարեւորել է միջազգային հանրության կողմից  հասցեական գնահատականների հնչեցումը եւ իրականացված  հանցագործություններին  ճիշտ եւ լիարժեք արձագանքելը: «Պատերազմից հետո էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի հռետորաբանությունը եւ նրանց կողմից կատարված հանցանքները Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ եւ մեր սահմաններից  ներխուժումը պետք է արժանի գնահատականի արժանանա այնպես, ինչպես, օրինակ, այսօր եվրոպական ողջ հանրույթը փորձում է արձագանքել  Ուկրաինայում տիրող իրավիճակին»,-ասել է Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով  խորհրդարանական կառավարման համակարգին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բարեփոխելու անհրաժեշտություն կա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am